Tert.am Life-ը գրում է.

Ելենա Արշակյանի նոր՝ «Մոր խոստումը» հեռուստասերիալի մասին  Tert.am Life-ը պատմել է իր ընթերցողներին։ Հեռուստանովելի պրեմիերային ընդառաջ Tert.am Life–ը զրուցել է դերասան Սամվել Սարգսյանի հետ, որը մարմնավորում է առանցքային կերպարներից մեկին։

Որպես կանոն` դերասանը մարմնավորում է  հարուստ, ազդեցիկ կերպարների։ Ասում է` չգիտի, թե ինչու են իրեն այդպիսի կերպարներ բաժին հասնում, բայց հնարավորն անում է, որպեսզի հերոսները տարբերվեն իրարից։ Նոր հերոսին բնորոշիչներ տալ Սամվել Սարգսյանը չի շտապում։ Հորդորում է հետևել ընթացքին, նոր պատմությունն այսօրվանից կլինի ATV-ի եթերում։

Ռեժիսոր Ելենա Արշակյանի հետ աշխատելու փորձ ունի։ Դերասանի խոսքով` կերպարը կերտում է ռեժիսորի հետ քննարկումների արդյունքում. «Ես փորձում եմ ընդհանուր հայտարարի գալ ռեժիսորի հետ։ Ուզում եմ հասկանալ, թե ինչի մասին ենք խոսում, ինչի մասին է պատմությունը, ինչից ելնելով էլ ինքս որոշում եմ, թե ինչ տղա է կերպարս»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել