Նորաձևության ոլորտի փորձագետները, հետևելով թագավորական ընտանիքի կին անդամների հագուստներին, նկատել են, որ Մեգան Մարքլը անցյալ տարի ավելի շատ է ծախսել հագուստի վրա, քան Եվրոպայի թագավորական այլ ընտանիքների չորս գլխավոր նորաձևության սիրահարները միասին վերցրած՝ գրում է Daily Mail-ը։

Սասեքսկի 37-ամյա դքսուհին 12 ամսվա ընթացքում նոր հագուստի վրա ծախսել է 516 հազար դոլար։ Մեգանի զգեստների մեծ մասը վճարվել է նրա սկեսրայրի՝ արքայազն Չարլզի միջոցներից։

Երկրորդ տեղում Մեգանից բավականին մեծ տարբերությամբ 46-ամյա արքայադուստր Մերին է՝ Դանիայի գահի ժառանգորդ Ֆրեդերիկի կինը։ Մեկ տարվա ընթացքում նա ծախսել է 112 հազար դոլար։

Երրորդ տեղում Բրիտանիայի թագուհու հարսն է՝ Ուեսեքսի դքսուհի Սոֆին՝ Եղիսաբեթ Երկրորդի կրտսեր որդու՝ Էդվարդի 53-ամյա կինը։ Նա ծախսել է 93 հազար դոլար։

Իսկ ահա արքայազն Ուիլյամի կինը՝ Քեյթը, չորրորդ տեղում է՝ 86 հազար դոլար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել