ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 7-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Մեղրիի, Վայքի, Սիսիանի, Սպիտակի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: 
Ծովագյուղի և Քուչակի ավտոճանապարհներին գետնաբուք է:
Վարդենյաց լեռնանցքը բքի և ցածր տեսանելիության բացակայության պատճառով փակ է: 
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել