Հունվարի 7-ին, ժամը 10:15-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Երվանդ  Քոչարի 1/1 հասցեում գտնվող խանութում տեղի է ունեցել գազի բալոնից արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Նառա» տնտեսական խանութի պահեստային տարածքում (մոտ 80 քմ) այրվել են տնտեսական իրեր՝ մոտ 50 քմ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:59-ին, մարվել՝ 11:13-ին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել