Tert.am Life-ը գրում է.

Tert.am Life-ն իր ընթերցողներին պատմել է «Սև հանքեր» խորագրով 25 մասանոց քրեական դրամայի առաջին մանրամասները: Այսօրվանից այն կմեկնարկի Ucom ցանցում գործող «Արմենիա պրեմիում» հեռուստաալիքի եթերում: Սահմանամերձ գյուղերից մեկում հայտնաբերված հանքի ու դրա ապօրինի շահագործման փորձերը նոր զարգացումներ են առաջ քաշում բնակիչների ու գյուղի մեծահարուստի միջև: Այս հակամարտության մեջ առանձնահատուկ դերակատարում է ունենում դրամայի գլխավոր հերոսը՝ Արամը, որին մարմնավորում է Աշոտ Տեր-Մաթևոսյանը:

Tert.am Life-ն Աշոտի հետ զրուցել է նոր կերպարի, խաղընկերների և ստեղծագործական թիմի հետ աշխատանքի մասին:

Ֆիլմում Աշոտի հերոսը՝ Արամը, երիտասարդ է, որը խաղաղապահ զորքերում 5 տարվա ծառայությունն ավարտելուց հետո վերադառնում է հայրենի գյուղ՝ մշտական բնակության։ Աշոտը նկատեց, որ նոր կերպարն իր համար բավականին հետաքրքիր էր, մարմնավորելիս փորձել է ընդգծել կերպարի առանձնահատկությունները:

«Ցանկացած նոր կերպար ինձ համար արդեն հետաքրքիր է: Երբ առաջարկ եմ ունենում, փորձում եմ իմ կողմից էլ ինչ-որ բաներ ավելացնել կերպարիս մեջ ու ավելի հետաքրքիր դարձնել այն: Հերոսս ազնիվ, առաքինի, ուժեղ, գյուղում մեծացած տղա է, Հայոց բանակի հետախուզության ծառայող ու արդարամիտ մի մար»,-ասաց նա ու հավելեց, որ արտաքնապես նոր կերպարով է ներկայանալու, քանի որ այս ֆիլմում մորուքով է.

Քառօրյա պատերազմին մասնակցած ու հերոսի կոչումով գյուղ վերադարձած երիտասարդին դիմավորում են միայնակ պապը, որն Արցախյան ազատամարտի մասնակից է, գյուղի ջոկատի հրամանատարը ու սիրած աղջիկը՝  գյուղապետի դուստրը։ Այս կերպարներին մարմնավորում են Դավիթ Հակոբյանն ու Արուսիկ Գրիգորյանը: Աշոտը նշեց, որ Դավիթ Հակոբյանի հետ աշխատելու հնարավորություն նախկինում ունեցել է, իսկ Արուսիկի հետ առաջին անգամ էր աշխատում:

Ամբողջական հոդվածыկարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել