Tert.am-ը գրում է.

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի սպասվող հանդիպումը կարող է կազմակերպվել Վիետնամի մայրաքաղաք Հանոյում, այս մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով հարավկորեական Munhwa Ilbo թերթը:

Աղբյուրը նշում է, որ երկու երկրների ներկայացուցիչներն արդեն նախնական հանդիպում են ունեցել ու քննարկել նախագահների հանդիպման հետ կապված կազմակերպչական հարցերը:

Նշվում է, որ որպես հավանական տարբերակներ քննարկվել են Ինդոնեզիան, Մոնղոլիան, ամերիկյան Հավայի նահանգն ու Հս. և Հրվ. Կորեաների միջև սահմանային անցակետ հանդիսացող Փհանմունջոմը:

Ավելի վաղ CNN հեռուստաալիքը տեղեկություն էր տարածել, ըստ որի Թրամփի վարչակազմը սկսել է հարմար վայր փնտրել ԱՄՆ առաջնորդի ու նրա հյուսիսկորեացի գործընկերոջ սպասվող հանդիպման համար:

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել