Ղազախստանի հայության դեմ բավականին հաջող իրականացված տեղեկատվական դիվերսիայում կարելի է երկար որոնել ու անգամ գտնել ադրբեջանական որոշակի հետքեր, բայց Նազարբաևի սուլթանատում ճանճը սկի տզզոց չի հանի երկար, եթե չկա տզզոցի համապատասխան դաբրո։ Էդ նրանից չի, որ Ղազախստանը լավն ա կամ էլ վատը։ Էդ կարա լինի ցանկացած պետությունում, որը քոնը չի, ու որտեղ դու հյուր ես։ Ընդ որում՝ էդ կարող ա լինել, անգամ եթե մի 4 սերունդ է արդեն՝ հյուր ես ու անգամ երբ ասիմիլացվել ես։ Պատմությունը ցույց է տվել, որ ինչ-ինչ պատմական ու քաղաքական հանգամանքներում մի 300 տարվա համայնքների նկատմամբ էլ են ջարդեր ու ռեպրեսիաներ իրականացնում և չեն փրկում ո՛չ էդ երկրի անձնագրերը, ո՛չ փոխված ազգանունները, ոչ էլ անգամ փոխված գեները։ Միակ լուծումը էդ ռիսկը մինիմումի հասցնելու հարցում քո պետությունում ապրելն է ու քո տունը հզոր պահելը, որ ոչ թե քեզ անեն, այլ հարկ եղած դեպքում դու անես։

Ադրբեջանի դրոշների ու ադրբեջանցիների նկատմամբ սեր, խաղաղություն ու այլ մուճուկ բաներ քարոզելու մասին շատ է խոսվել ու շատ է խոսվելու, քանի դեռ թրաշամանուկների ու սորոսիստների հեգեմոնիան է։ Նորմալ պետություններում միշտ եղել է, կա ու կլինի հստակ մեխանիզմ․ թշնամական պետության դիտավորյալ լոբբինգը կոչվում է կոլաբորացիոնիզմ։ Մեր իրականությունում, երբ մեր թշնամական պետությունում մանկապարտեզից սովորացնում են ատել մեզ, իսկ մեր զինծառայողների գլուխներ կտրողներին հերոսացնում են, խաղաղության ցանկացած միակողմանի քարոզը կոլաբորանտության տիպիկ դրսևորում է՝ անկախ նրանից, թե ով է անում դա՝ կապույտ մազերով աղջիկ, սորոսասուն իրավապաշտպանիստ, թե վարչապետի կնիկ։ Իրանց արածներով հիացողներն ու դամ պահողներն էլ կա՛մ կոլաբորանտ են, կամ էլ այնքան հիմար են, որ չեն հասկանում, որ կոլաբորացիոնիզմով են հիանում։ Էդ խաղաղության քարոզը, եթե միակողմանի է, էլ խաղաղության քարոզ չէ, այլ կապիտուլյացիայի համար հողի նախապատրաստում։ Հերիք չի՝ գրեթե մի մարդու պես դասալիք են, եկել, ստեղ պացիֆիզմ են քարոզում․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել