Tert.am-ը գրում է.

Վերաքննիչ դատարանն առաջիկա աշխատանքային օրերի ընթացքում կքննի Գլխավոր դատախազության բողոքի միջնորդությունը Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց գեներալ-լեյտենանտ, Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը` պարզաբանելով, որ կոնկրետ օր դեռ նշանակված չէ, բայց, հաշվի առնելով դատավոր Արսեն Նիկողոսյանի միտումը դեպի մեղադրանքի կողմը որոշումներ կայացնելու մասով, նաև դատախազի հորդորը, ենթադրվում է, որ մոտ օրերս կիրազեկվեն նիստի նշանակման մասին:

«Դատավորը մեկ օրվա ընթացքում դատախազության բողոքը վարույթ էր ընդունել, ցանկություն է ունեցել նիստ անցկացնելու անցած տարվա վերջին աշխատանքին օրը, բայց կապվել էր մի փաստաբանի հետ, որը միջնորդության հետ կապ չի ունեցել, հետևաբար մեզ հետ չեն կարողացել կապ հաստատել և օր չի նշանակվել: Ըստ էության, դատավորը ջանասիրություն դրսևորել է և ցանկացել է մեկ օրում նիստ անցկացնել, որը նախկինում չէր արվել, նույն դատավորը բազմաթիվ միջնորդություններ է ստացել, բայց մեկ օրում մեր միջնորդությունները չի անցկացրել»,-շեշտեց նա:

Անդրադառնալով հարցին, թե ինչ նորություն կա գեներալ Մանվել Գրիգորյանի կողմից պետությանը տարածքների նվիրաբերության գործընթացից՝ Արսեն Մկրտչյանն ասաց, որ այս պահին այդ մասով նոր տեղեկության չեն կարող հայտնել, պիտի լինի կառավարության որոշում գույքն ընդունելու համաձայնության մասին: Նա հիշեցրեց, որ խոսքը վերաբերում է Ակնալիճ համայնքում գտնվող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության 329 հեկտար տարածքին, որի արժեքը գնահատվում է 5 մլրդ-ից ավել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել