Ղազախստանը պետություն է: Մի եսիմ ինչ պետություն չէ, բայց պետություն է: Այնտեղ շատ հստակ ուղղահայաց կառավարման մոդել է: Գրեթե բացառված է, որ նման անախորժություններ տեղի ունենային առանց պետական մարմինների «հուշելու»: Դե իսկ այդ պետությունը բազմաթիվ դրդապատճառներ ունի։ Հայաստանը եղել է ու կա իրենց աչքի փուշը թե՛ ՀԱՊԿ-ում, թե՛ ԵԱՏՄ-ում: Հիմա ամեն ինչ սրվել է, քանի որ համ էլ անձնական արհամարհանք կա Փաշինյանի հանդեպ։ Մարդիկ իր վրա թքելու ձև են ման գալիս ու, դժբախտաբար, անընդհատ գտնում են. ցավոք, դա արդեն ուղեկցվում է զոհերով: Փաշինյանի քաղաքականությունը ոչ միայն Հայաստանում է տասնյակ զոհերի պատճառ դարձել, այլ արդեն կարող է նաև արտասահմանում դառնալ:

Այս պարզ իրողությունները պիտի հասկանան մեր բոլոր հայրենակիցները: Որ պահին որ իրենց ընդունած պետությունները համարեն, որ ժամանակն է հայերին կամ ցանկացած այլ երկրի քաղաքացիներին իրենց տեղը ցույց տալու, ցույց կտան, եթե կարենան: Մեր դեպքում կարան: Սա շատ նորմալ պրակտիկա է: Եթե Հայաստանը պետություն լիներ, նույն մոտեցումը պիտի ունենար իր տարածքում բնակվող օտարների հանդեպ, առավել ևս՝ օտարերկրյա գործակալների հանդեպ, ու եթե ունենար, էսօրվա մղձավանջը չէր լինի:

Նույն տրամաբանությամբ են եվրոպացիք դեպորտ անում, նույն տրամաբանությամբ կգործեն ռուսներն ու բելառուսները: Եթե հանկարծ մեր հայրենակիցները շշկռվեն ԱՄՆ-ում ու Հայաստանում ամերիկացիքի «գիծը» չպահեն այնպես, ինչպես այսօր են պահում, տեղում կզգան պետության ողջ ուժն իրենց մաշկի վրա:

Բարի գալուստ իրական աշխարհ, մեծարգո դեբիլներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել