Armsport.am-ը գրում է.

«Չելսին» դեռևս համաձայնության չի եկել «Մոնակոյի» հետ Սեսկ Ֆաբրեգասի տրանսֆերի շուրջ, մասնավորապես կողմերն ընդհանուր հայտարարի չեն եկել իսպանացի ֆուտբոլիստի հրաժարագնի հարցում:

Ինչպես հայտնում է Mirror-ը, «Չելսին» ֆրանսիական ակումբից մոտ 12 մլն եվրո է պահանջում Ֆաբրեգասի համար:

Սեսկը 2014 թվականից է հանդես գալիս «Չելսիում»:

Ավելի վաղ 31-ամյա ֆուտբոլիստը պաշտպանում էր կատալոնական «Բարսելոնայի» և Լոնդոնի «Արսենալի» գույները:

Ֆաբրեգասը կանոնավոր խաղաժամանակ չի ստանում Մաուրիցիո Սարիի` «Չելսիի» գլխավոր մարզիչը դառնալուց հետո: ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը միայն 6 հանդիպման է մասնակցել:

«Մոնակոն», իր ակտիվում ունենալով 13 միավոր, ֆրանսիական Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակի 19-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Հունվարի 13-ին Թիերիի Անրիի թիմը հյուրընկալվելիս կխաղա «Մարսելի» հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել