Բաղադրիչներ

  1. Կաթ – 1 բաժակ
  2. Վանիլի էքստրակտ – 1/4 թ/գ
  3. Սպիտակ շոկոլադ – 30 գ
  4. Սերուցքային պանիր (սենյակային ջերմաստիճանի) – 30 գ
  5. Թխվածքաբլիթի փշրանքներ և հարած սերուցք՝ զարդարելու համար

Պատրաստման եղանակը

  1. Միջին կաթսայի մեջ լցնել կաթը և տաքացնել միջին կրակի վրա, բայց չեռացնել:
  2. Կրակն իջեցնել նվազագույնի, այնուհետև կաթի մեջ լցնել վանիլի էքստրակտը և սերուքցային պանիրը, հարել՝ մինչև լրիվ հալչի:
  3. Ավելացնել սպիտակ շոկոլադը և նույնպես հալեցնել:
  4. Մատուցել անմիջապես՝ զարդարելով թխվածքաբլիթի փշրանքներով և հարած սերուցքով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել