Tert.am-ը գրում է․

Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, պատմագիտության դոկտոր Վահրամ Տեր-Մաթևոսյանի խոսքով՝ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումներից հետո, իրադարձությունների արագ ընթացքը, հանրային գերբարձր ակնկալիքների ներքո արված քայլերում հապճեպության առկայության բարձր աստիճանը թույլ չտվեցին, որ նոր իշխանությունները ժամանակ ունենան քաղաքականություն մշակել այս կամ այն ուղղություններով, և բացառություն չէր արտաքին քաղաքականությունը, առավել ևս` Թուրքիայի նկատմամբ քաղաքականության մշակումը։

Tert.am-ի հետ զրույցում նա ներկայացրեց իր կարծիքը նոր իշխանությունների՝ հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորման վերաբերյալ որդեգրած քաղաքականության վերաբերյալ:

«Իշխանության գալուց հետո նոր կառավարությանը հեշտ էր շարունակել նախկին իշխանությունների մոտեցումը «առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու» վերաբերյալ»,- նկատեց նա:

Ըստ Վահրամ Տեր-Մաթևոսյանի՝ ՀՀ-ին հարկավոր է մշակել այնպիսի քաղաքականություն և ուղերձներ, որոնք ուղղված կլինեն Թուրքիայի իշխանություններին և 84 միլիոնանոց թուրքական հասարակությանը, նրա տարբեր էթնիկ ու սոցիալական շերտերին։ Հարկավոր է վերջ տալ վերացականությանը։ «Առանց նախապայմանների հարաբերությունները» կարգավորելու թեզը թույլ ու անօգնական, ոչ ճկուն ու չընկալված թվալուց բացի, ոչ մի այլ ուղերձ չի պարունակում։ Այն ժամանակավրեպ է և պետք է ժամ առաջ դրանից հրաժարվել»,- ասաց նա:

-Պարո՛ն Տեր-Մաթևոսյան, այս տարին հատկանշական էր Հայաստանի համար՝ երկրում տեղի ունեցած հեղափոխության շնորհիվ:

Նոր իշխանությունները հեղափոխությունից անմիջապես հետո, հիմա էլ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացում հայտարարել են, որ արտաքին քաղաքականության ոլորտում «ռեվերսներ» չեն անելու: Հաշվի առնենք, որ հեղափոխական կառավարության ծրագրում ընդհանրապես խոսք չկար Թուրքիայի հետ հարաբերությունների մասին, իսկ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում թեմայի հետ կապված ընդամենը մեկ պարբերությամբ ընդհանրական մոտեցում էր ներկայացվել: Ի՞նչ տպավորություն եք ստացել՝ այսօրվա իշխանությունների՝ Թուրքիայի հետ տարվող քաղաքականությունից:

-Ամիսներ շարունակ, տարբեր հարթակներում կիսել եմ իմ մոտեցումները հանրային ընդվզման միջոցով Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության վերաբերյալ։ Հեղափոխությունը եզրը, որը Դուք օգտագործեցիք, հարմար հղման միջոց է քաղաքական գործիչների, լրագրողների, որոշ վերլուծաբանների և հասարակության մի հատվածի համար։ Ուստի, եթե մայիսից հետո տեղի ունեցած գործընթացները հասկանալու համար մեր վերլուծություններում հեռու մնանք տեղի ունեցած իշխանափոխությունը հեղափոխություն կոչելու գայթակղությունից, ապա շատ երևույթներ ավելի հստակ կտեսնենք։ Եկեք հստակեցնենք մեկ հանգամանք. մենք չենք կարող տեղի ունեցածը հեղափոխություն կոչել, միայն այն պատճառով, որ իշխանափոխության առաջնորդներն են այդպես ցանկացել։ Եթե հավատանք 19-20-րդ դարերում ընթացքում տեղի ունեցած հանրային ընդվզումների, հեղաշրջումների, իշխանազավթման կազմակերպիչների հայտարարություններին, ապա հարյուրից ավելի հեղափոխություններ են տեղի ունեցել, մինչդեռ քանի՞սն են հիշվում որպես հեղափոխություն։ Հաշվի առնելով այս հարցազրույցի նպատակը՝ չեմ էլ ուզում քննարկել թե ընդհանրապես ինչ է հեղափոխություն ասվածը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել