Արքայազն Հարին փոխել է իր կեսակերպը հանուն կնոջ՝Մեգան Մարքլի: Այս մասին հաղորդում է The Sun-ը:

Մասավորապես՝ նա սկսել է ավելի քիչ ալկոհոլ օգտագործել: Վերջին թագավորական ընդունելության ժամանակ արքայազն Հարին միայն հանքային ջուր է խմել: Նշվում է, որ նրա համար դա լուրջ ձեռքբերում է, քանի որ երիտասարդ տարիքում նա սիրում էր ոգելիցը:

Արքայազն Հարին փորձում է նաև միս չուտել և ավելի շատ մրգեր ու բանջարեղեն գործածել, քանի որ Մարքլը կենդանիների իրավունքների պաշտպան է:

Ընդգծվում է, որ նա անգամ որոշել է բաց թողնել ավանդական որսը՝ կնոջը չվրդովելու համար:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել