Ներկայացնում ենք գենետիկ անոմալիաներ, որոնք հիացնում են:

Վիտիլիգո
Հանգեցնում է մաշկի, մազերի և երբեմն՝ եղունգների գույնի փոփոխության: Բուժում չունի:

Ոչ նման երկվորյակ
Այս փոքրիկները նույն ձվաբջջից են զարգացել, բայց տարբեր են:

Խայտաբղետ մաշկ
Այս մուտացիայով մարդկանց մաշկի վրա ի ծնե լրիվ սպիտակ բծեր են լինում: Նաև սպիտակ մազեր:

Ալբինիզմ
Այս մուտացիայով մարդկանց բնորոշ է մելանին պիգմենտի բացակայությունը, որը գույն է տալիս մաշկին, մազերին, աչքի ծիածանաթաղանթին:

Վաարդենբուրգի համախտանիշ
Այս մուտացիայով մարդիկ ունեն ալեհեր մազափունջ ճակատի վերևում, բնածին խլություն, ծիածանաթաղանթի հետերոխրոմիա:

Դիսթիխիազ
Առաջանում է թարթիչների լրացուցիչ շարք վերին կոպին: Իսկ ներքևի շարքի թարթիչները հաստանում են:

Հետերխրոմիա
Չեն համընկնում աջ և ձախ աչքերի ծիածանաթաղանթի գույները:

Երկատված կզակ
Օրգանիզմում պակասում է գենը, որը կզակի ոսկորներին օգնում է սերտաճել:

Կարմիր մազեր մուգ մաշկ ունեցողների դեպքում
Դրանց առաջացման համար պատասխանատու է MC1R սպիտակուցը:

Աչքի ալբինիզմ
Հազվագյուտ մուտացիա, որի դեպքում մարդը կարող է հրաշալի տեսողություն ունենալ, բայց հայացքը ապաֆոկուսացված լինի:

         

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել