Դերասան Մոսո Կարապետյանի և Յոգայի ուսուցչուհի Քրիստինա Հովհաննիսյանի համար 2018-ի կարևոր ձեռքբերումը իրենց որդին էր`Լեոն:  BlogNews.am-ի հետ զրույցում Քրիստինան նշել, որ 2019 տպավորվել է հենց որդու ներկայությամբ:

Զույգն Նոր Տարին անցկացրել է ԱՄՆ-ի ռեստորաններից մեկում. «Քանի որ Մոսոն պետք է վարեր այդ ռեստորանի տոնական շոու ծրագիրը, որոշեցինք հենց այնտեղ էլ անցկացնել: Բավականին հետաքրքիր էր ամեն ինչ, իսկ երեկոյի ընթացքում երգում էին Անդրեն և Աիդա Սարգսյանը»:  

Զույգի համար 2019-ն այնքանով է հիշարժան, որ այն առաջին անգամ անցկացրել են իրենց որդու հետ: Քրիստինան նաև հավելեց, որ տանը զարդարանքներ չեն արել. «Փոխարենը զարդարել ենք մեր ռեստորանը` կարմիր և կանաչ գույների մեջ: Չնայած հայրենիքում չենք ապրում, բայց մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի Նոր Տարին նշենք հայկական ավանդույթներով»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել