Աշխարհում կա գրեթե 3.8 միլիարդ կին և նրանցից յուրաքանչյուրը բացառիկ է յուրովի գեղոցիկ:  Սակայն, նրանց մեջ արտասովոր աղջիկներ, որոնք շատ տարբեր են մնացածից: Նրանք տարբեր են տարբեր պատճառներով: Բնությունը ինչ-որ արտասովոր ունակություններով է շնորհել նրանց: Այսպես այս 9 կանայք և նրանց պատմությունը իսկապես կզարմացնի ձեզ:

Ամենաերկար ոտքեր ունեցող Լորենը

Ամերիկացի Լորեն Ուիլյամսը աշխարհում ամենաերկար ոտքերը ունի: 190 սմ բարձրությամբ ոտքերը հասնում են 124 սմ երկարության, ինչը կազմում է նրա մարմնի 65% -ը: Լորենը երիտասարդ տարիքում զբաղվում էր վոլեյբոլով, իսկ երբ հայտնվեց Գինեսի գրքում Լորենը սկսեց աշխատել, որպես մոդել: Լորենը պնդում է, որ իր ոտքերի պատճառով մեծ խնդիրներ չի ունենում, բացառությամբ ինքնաթիռում կարող է անհարամարություն զգալ և հագուստի խանութներում, երբ չի կարողանում գտնվել համապատասխան տաբատ:

Ամենաբարակ իրանով ունեցող Պիկսին

Պիկսի Ֆոկսն ամենաբարակ իրան ունեցող կինն է: Նախքան կերպարանափոխությունը Պիկսին նորմալ կյանքով էր ապրում Շվեդիայում, որտեղ էլ ստացել էր բարձրագույն կրթություն և ընկերություններից մեկում ստացել էր գլխավոր ճարտարապետի պաշտոնը: Բայց աղջիկը երազում էր մոդել դառնալու մասին, ինչը նրան պետք է հայտնի դարձներ: Նա երազում էր նմանվել Ջեսիկա Ռապիդին, և իր երազանքին հասնելու համար նա ծախսել է  125.000 դոլար և դիմել տասնյակ վիրահատությունների:  

Ֆոքսը հեռացրել է 6 կողերը, որպեսզի 36 դյույմանոց իրան ունենա: Վիրահատությունից հետո բժիշկները պնդում էին, որպեսզի նա երկար ժամանակ կորսետ կրի և շատ հեղուկ օգտագտործի: «Գեղեցկությունը զոհեր է  պահանջում». արտահայտությունը լավագույնս նկարագրում է մեր հերոսուհին:

Ամենախիտ աֆրոմազեր ունեցող Ավին

Ամերիկաբնակ 38-ամյա Ավին Դյուգասը կարող է հպարտակալ իր փարթամ վարսերով: Ավին իր գանգուրները երկարացրել է շուրջ տասնչորս տարի: Երիտասարդ տարիքում նա երազում էր ուղիղ մազերի մասին և փորձում էր բոլոր հնարքներն այդպիսի մազեր ստանալու համար, մինչև մի օր հասկացա, որ իր գանգուրներն շատ ավելի գեղեցիկ են: Այժմ նրա օրինակով ոգեշնչվում են մուգ մաշկ ունեցող այլ կանայք: Ավինը հպարտանում է այն փաստով, որ նա հայտնվել է Գինեսի գրքում, բայց չի էլ թաքցնում որ սանրվածքը իրեն բազում անհարամարություններ են պատճառում: Օրինակ, վարսերը լվանալու համար մի շիշ շամպույն է օգտագործում, իսկ չորացնելու համար երկու օր պետք է գալիս:

Աիմե Մուլիս` չեմպիոնուհի առանց ոտքերի

Ամերիկացի մարզիկ, մոդել, դերասանուհի Աիմե Մուլիսն 1996 թվականին մասնակցել է Ատլանտայի Պարաալիմպիկ խաղերին: Ծնկային հեմիմիայի պատճառով մեկ տարեկան հասակում հեռացրել են երկու ոտքը: Աղջիկը պատմում է.«Երբ ես փոքրի է մայրս ինձ ասում էր, որ ես բոլորին նման չեմ: Բայց ես ինձ երբեք վատ չեմ զգացել, անգամ իմ ընկերների շրջապատում»:

1999-ին նա սկսեց զբաղվել մոդելի կարիերայով և ներկայացավ Ալեքսանդր Մաքքուինի ցուցադրություններում: Ըստ Pepople ամսագրի Մուլիսը ընդգրկված է մոլորակի 50 ամենագեղեցիկ մարդկանց ցուցակում: Չնայած իր հաշմանդամության, նա մեծ հաջողությունների է հասել և հաճախ է մոտիվացնող դասախոսություններ անցկացնում:  

Աշխարհի ամենաճկուն աղջիկը` Յուլիա Գյունտել

Յուլիա Գյունտելը աշխարհի ամենաճկուն աղջիկն է: Յուլիան Գինեսի ռեկորդների գրքում հայտնվեց բավականին տարօրինակ ունակության շնորհիվ: Նա իր մեջքի շնորհիվ կարողացավ 12 վայրկյանում պայթեցնել երեք փուչիկ: Յուլիան ունի զարմանահրաշ շարժունակություն, հեշտությամբ կարող է բարձրացնել 50 սմ տուփ: Այժմ նա բնակվում է Գերմանիայում և ունի Zlata կեղծանունը:

Ամենաուժեղ կին Անետան

Լեհ Անետա Ֆլորչիկը ճանաչվել է որպես աշխարհի ամենաուժեղ կինը: Նա զբաղվում է բռնցքամարտով, իսկ 2000 թվականին նա դարձել է Եվրոպայի չեմպիոն: Մեկ րոպեյում պտտացնելով հինգ կաթսա, աղջիկը հայտնվեց Գինեսի գրքում:

Ամենաերկար վարսերի տիրուհի Քսեի Քվիպինգը

Քսեի Քվիպինգի վարսերի երկարությունը 6 մետր է: Համաշխարհային ռեկորդին հասնելու համար կինն այն աճեցրել է 13 տարեկանից: Մազերի գեղեցկությունն և փայլը պահպանելու համար նա ամեն օր հոգ է տանում դրանց մասին:

Աշխարհի ամենաբարձրահասակ Սուն Ֆանը

Սուն Ֆանը աշխարհի ամենաբարձրահասակ կինն է: Նա ունի 221 սմ հասակ: Աղջիկը ծնվել է 1987 թվականին Չինաստանում: Նա սովորել է Ուհանի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում և յոթ տարի աշխատել է ֆինանսական հաստատությունում, որպես բաժնի ղեկավար: Ֆանգը սիրում է զբաղվել սպորտով և հաճախ հանդես է գալիս համերգներով:

Աշխարհի ամենատարեց կինը` Քանե Տանական

Քանե Տանական աշխահի ամենատարեց կինն է: Նա ծնվել 1903 թվականին: Երկրորդ համաշխարհին պատերազմի ժամանակ նա իր ամուսնու հետ վաճառում էր բրնձի բլիթներ: Ամուսնու մահից հետո նա շարունակում էր աշխատել խանութում մինչև 63 տարեկան հասակը: 103 տարեկանում նրա մոտ ախտորոշեցին քաղցկեղ, բայց կինը կարողացավ հաղթահարել հիվանդությունը:

Կինը հավատում է, որ իր երկարակեցության գաղտնիքը առողջ սնունդի, քնի և հույսի մեջ է: Հունվարի 2-ին նա դարձավ 116 տարեկան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել