Եվրոպայում գործող ամենախոշոր հրաբխի՝ Էտնայի ժայթքումն առաջացրել է 4,8 բալ ուժգնությամբ երկրաշարժ, որի արդյունքում 28 մարդ տրավմա է ստացել:

Երկրաշարժի էպիկենտրոնը Քաթանիա նավահանգստային քաղաքից հյուսիս էր գտնվում՝ շուրջ մեկ կմ խորության վրա: Որոշ բնակավայրերում զգացվել են ստորերկրյա ցնցումներ: Պենիզի կոչվող փոքրիկ քաղաքում ցնցվել է Սանտ-Էմիդիո արձանը, որը համարվում է պաշտպան երկրաշարժերից:

Երկրաշարժը կապում են Էտնայի ակտիվության հետ: Հրաբուխն արթնացել է շաբաթվա սկզբին՝ այդ մասին հայտնելով մի շարք ստորգետնյա ցնցումների և լավայի ժայթքման միջոցով: Սիցիլիայի օդային տարածքը ժամանակավորապես փակվել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել