Բուենոս Այրեսի գործարար թաղամասում տարվա վերջին աշխատանքային օրը բոլոր ճանապարհները լցվում են թղթերով, նոթատետրերով, օրացույցներով և գրություններով, քանի որ արգենտինական մայրաքաղաքի գործարարներն այդ օրն անպետք թղթերից ազատվելու սովորություն ունեն: Նրանք այդ թղթերը դուրս են նետում հենց պատուհանից: Սա, իհարկե, խանգարում է ավտոմեքենաների շարժին, երբեմն էլ թղթերը վերևից ընկնում են անցորդների գլխին, սակայն ինչ արած. սովորույթը մնում է սովորույթ:

Ճապոնիայում հարկավոր է ծիծաղել ամենաթեժ պահին: Ճապոնացիները հավատում են, որ ծիծաղը հաջողություն է բերում: Սա, հնարավոր է, կողքից չափազանց տարօրինակ է դիտվում, սակայն ճապոնացիները պատրաստ են ամեն ինչ անելու՝ հանուն հաջողության:

Մյանմայի բնակիչներն Ամանորի գիշերը ջուր են լցնում միմյանց վրա, այդ թվում՝ այն անծանոթների, որոնք նրանց հանդիպում են փողոցում: Այս երևույթի բացատրությունը պարզ է. Ամանորի գիշերը երկրում ամենաշոգ օրն է: Հայաստանում նման սովորույթ, իհարկե, երբեք չի կարող լինել:

Հունաստանում ընտանիքի գլուխներն Ամանորին հարազատների տուն այցելելիս պետք է իրենց հետ քար վերցնեն և թողնեն այն հյուրընկալողի սեղանին: Համարվում է, որ սա շատ փող կբերի տարվա ընթացքում:

Ամանորի կեսգիշերից առաջ կուբացիները բաժակները ջրով են լցնում, իսկ երբ վրա է հասնում կեսգիշերը, այդ ջուրը պատուհանների վրա են շփում: Համարվում է, որ այդ դեպքում եկող տարին այնքան մաքուր կլինի, ինչքան այդ ջուրը: Ի դեպ, Կուբայում կեսգիշերից առաջ ժամացույցի սլաքները բարձրաձայն զարկում են միայն 11 անգամ, որպեսզի 12-րդ զարկի ժամանակ մարդիկ կարողանան լռության մեջ նշանակալից կերպով նշել տոնը:

Ֆինն աղջիկները, որոնք ցանկանում են ամուսնանալ, պարտավոր են ուղիղ կեսգիշերին ուսի թիկունքից կոշիկ նետել: Եթե կոշիկը դիմային հատվածով դեպի դուռն ընկավ, ապա եկող տարի այդ աղջկա երազանքն իրականություն է դառնալու:

Հետաքրքիր սովորույթ ունեն ռումինուհիները: Անձնական երջանկության համար նրանք պետք է 00:00-ին վառվող մոմը ձեռքին մոտենան ջրհորին և նայեն ջրի մեջ: Այնտեղ պետք է հայտնվի ապագա ամուսնու դիմապատկերը: Եթե չի հայտնվում, հուսահատվել պետք չէ, քանի որ երկրորդ տարբերակն էլ կա՝ պառկել քնելու՝ բարձի տակ բազիլիկի ճյուղ դնելով: Երազում կհայտնվի ապագա ամուսինը:

Ավստրալացիները կեսգիշերին դուրս են գալիս փողոց կաթսաներով ու գդալներով, վազում են՝ գդալներով ուժգին հարվածելով կաթսաներին:

Կոլումբիայում ընդունված է դատարկ ճամպրուկներով զբոսանքը տան շուրջ: Ինչքան երկար զբոսնես, այնքան եկող տարում շատ կլինեն հաճելի անակնկալներն ու արկածները:

Սալվադորում կոտրում են ձուն, լցնում այն բաժակի մեջ և դնում պատուհանագոգին մինչ առավոտ: Արթնանալով վազուն են դեպի բաժակը և նայում, թե ինչի են նման դրա պարունակության վրա առաջացած հետքերը: Այստեղ ամենը կախված է երևակայությունից և կյանքի հանդեպ վերաբերմունքից 

Ֆիլիպինները սրամիտ մարդիկ են: Նրանց մոտ ընդունված է Նոր տարվա գալուստից առաջ տան բոլոր պահարանները, դռներն ու պատուհանները բացել, և երբ զարկում է ժամը 00:00-ն, բոլորը պետք է վազեն և արագ փակեն բոլոր դռները: Համարվում է, որ սա երջանկություն է բերում:

Դանիայում կարծում են, որ Ամանորի գիշերը պետք է ցած թռչել՝ բառիս բուն իմաստով: Այդ նպատակով Դանիայի քաղաքացիները կանգնում են աթոռներին և կեսգիշերի գալուն պես թռչում են հատակին: Այնուհետև վերցնում են ափսեները և կոտրում են դրանք ընկերների կամ հարևանների տան դռներին:

Ֆրանսիացիների մոտ ամեն ինչն ավելի պարզ է: Ամանորի գիշերը նրանք գրկում են գինու տակառը և կարծում են, որ այդ կերպ կիրականանան նրանց բոլոր ցանկությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել