Ճանաչողներին խնդրում ենք դիմել ոստիկանություն

Դեկտեմբերի 30-ին մայրաքաղաքի Աբովյան փողոցում գտնվող գետնանցումումներից մեկում կողոպտել են ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանին։ 
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կողոպուտը կատարելու մեջ կասկածվող անձին հայտնաբերելու ուղղությամբ։ 
Լուսանկարում պատկերված տղամարդու ինքնության վերաբերյալ տեղեկատվություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Կենտրոնական կամ այլ բաժին, կամ զանգահարել 1-02: 
Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։
Միջոցառումները շարունակվում են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել