Լավաշն Ամանորի անբաժան ուղեկիցներից է: Այն կարող է ծառայել ոչ միայն որպես հացին փոխարինող, այլև տոնական ուտեստների մի մասնիկ: Ձեզ ենք առաջարկում լավաշի մեջ փաթաթելու 10 խճողակի բաղադրատոմս, որոնցից յուրաքանչյուրն էլ կզարդարի ձեր Ամանորի սեղանը:

  1. Եփած բրինձ, եփած ձու, կանաչի, մայոնեզ:

  2. Տապակած սունկ, պանիր, եփած ձու, կանաչի:

  3. Գազար, բազուկ, մի քիչ սխտոր, ընկույզ, մայոնեզ:

  4. Տապակած սոխ, սխտոր, բուլղարական պղպեղ, սմբուկ, լոլիկ և այս ամենը բլենդերով հարած վիճակում:

  5. Հալած պանիր, սոխ, սխտոր, սև պղպեղ:

  6. Տապակած հավ, յուղոտ սերուցք, աղ, պղպեղ և այս ամենը բլենդերով հարած վիճակում:

  7. Վարունգ, գազար, ապխտած երշիկ, կանաչի, մայոնեզ:

  8. Կաթնաշոռ, սխտոր, կանաչի, աղ, մայոնեզ:

  9. Տապակած շամպինիոններ, կանաչի, հալած պանիր:

  10. Սաղմոն, վարունգ, կանաչի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել