Այնքան են ասել, թե գազավորված ջրերը, հյութերը վնաս են առողջությանը, որ երբ հակառակ կարծիքն ենք լսում, այն էլ գիտնականներից՝ զարմանում ենք: Բժշկական ուղվածություն ունեցող պարբերականներից մեկը հենվելով գիտնականների վերջին ուսումնասիրությունների վրա գրում է, թե մեզ հայտնի գազավորված ըմպելիքները կարող են օգտակար լինեն մարսողությանը:

Բժիշկները պնդում են, որ կոլայի չափավոր օգտագործումը մեր ստամոքսն ազատում է անցանկալի կուտակումներից: Բժիշկներն այս պնդումն արել են երկարատև ուսումնասիրություններից հետո: «Նրանք, ովքեր խնդիրներ ունեին մարսողության հետ, մշտապես բողոքում էին աղիների խցանումից, կոկա կոլայի չափավոր օգտագործումից հետո իրենց անհամեմատ ավելի լավ են զգացել»,- նշել են բժիշկները:

Գիտնականները կարծում են, որ մարդու վրա դրական է ազդում կոլայի բավական բարձր թթվայնությունը, ածխաթթվի և ֆոսֆորի առկայությունը: Այս ամենը նպաստում են մարսողության արագացմանը: Բժիշկները հատուկ ընդգծում են, որ կոկա կոլայի չափից ավելի շատ օգտագործումը և չարաշահումն արդեն վնաս է ոչ միայն ստամոքսին, այլ ամբողջ օրգանիզմին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել