Մեկնելով օտար երկիր՝ հարկ է հաշվի առնել այդ երկրի ավանդույթները: Ահա մի քանի խորհուրդ արտասահմանցիներին, թե ինչ է կարելի ու ինչ չի կարելի անել տարբեր երկրներում:

1. Դանիա: Մի՛ կանգնեք ու մի գնացեք հեծանվորդի համար նախատեսված ճանապարհով: Դուք կարող եք դառնալ զայրացած հեծանվորդի զոհը:

2. Թեյավճար մի՛ թողեք Ճապոնիայում: Այդ քայլով մատուցողին կվշտացնեք, ու նա կհրաժարվի վերցնել գումարը: Նման քայլով դուք ցույց կտաք, որ նա պրոֆեսիոնալ աշխատակից չէ, ու որ նրան հավելյալ գումար է պետք կամ նման բան:

3. Բելգիա: Ոչ ոքի ոչ մի պարագայում մի՛ արեք հաճոյախոսություն: Հակառակ դեպքում մի կես ժամ ձեզ կբացատրեն, որ իրենք այդպիսին չեն, ու կվստահեցնեն ձեզ, որ մյուսներն իրենցից ավելի լավն են:

4. Ֆրանսիա: Փարիզյան մետրոյում թեկուզ մեկ խոսք ասելը և անգամ էմոցիաներ ցուցադրելը հավասարազոր է նրան, որ վայրկենապես զրկվեք ձեր ֆրանսիական կերպարից:

5. Թուրքիա: Տուն մտնելիս հանեք ձեր կոշիկները, եթե տանտերը ձեզ հստակ չի հասկացնում, որ պետք չի հանել դրանք: Մի՛ հրաժարվեք թեյից. դա կոպիտ վերաբերմունք է համարվում:

6. Ուելս: Մի՛ վերաբերվեք մեզ ինչպես անգլիացիների:

7. Ամերիկայում գտնվելիս ոչ մի դեպքում ձեռք չտաք ուրիշի երեխաներին, հատկապես՝ եթե նրանց բացարձակ անծանոթ եք:

8. Մեծ Բրիտանիայում աններելի է հերթը խախտելը:

9. Եթե կին եք, միայնակ խորհուրդ չի տրվում ճանապարհորդել Հնդկաստանում:

10. Եթե Վենեսուելայում եք, գիշերային ժամերին երբեք միայնակ մի՛ քայլեք փողոցներով: Մի՛ վստահեք ոստիկաններին, փողոցից տաքսի մի վերցրեք: Երբեք փողերը ցույց մի տվեք հասարակական վայրում: Փողոցում մի օգտվեք բջջայինից:

11. Հունաստան: Ցույց մի տվեք ձեռքի բաց ափը ինչ-որ մեկին, դա վիրավորական ժեստ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել