Tert.amLife-ը գրում է․

Դերասան Նիկոլայ Եղիազարյանի համար 2018-ը կյանքի կարևորագույն տարիներից մեկն էր. փետրվարի 26–ին լույս աշխարհ եկավ նրա առաջնեկը` Ռուբինան։ Դստեր առաջին լուսանկարները նա վստահել է Tert.am Life–ին և կնոջ ու փոքրիկի հետ նկարահանվել մեր տոնական ֆոտոշարքում։

 

Նիկոլայը շատ է սիրում Ամանորը։ «Հին տարին ճանապարհելու ու նորը դիմավորելու մեջ կախարդական մի բան կա, որը բոլորն էլ զգում են։ Ես սիրում եմ անցնող տարին` իր ձեռքբերումներով, կորուստներով, լավ ու վատ պահերով։ Դա այն կյանքն է, որն ապրել ենք»,– ասաց Նիկոլայն ու հավելեց, որ 2018–ն իր համար ձեռքբերման և կորստի տարի էր միաժամանակ։ Անցնող տարում դերասանը կորցրել է սիրելի հորեղբորը։

 

Դերասանը հայտնեց, որ Ամանորը դիմավորելու են տանը, քանի որ այն ընտանեկան տոն է։ Կեսգիշերը տանը դիմավորելուց հետո նա կնոջ հետ դուրս կգա և կայցելի հարազատներին։ «Նախորդ տարիներին կեսգիշերից հետո դուրս էի գալիս և ընկերներիս հոտ նշում տոնը։ Հիմա կնոջս հետ կնշեմ այն։ Իհարկե, գրաֆիկը կթելադրի աղջիկս։ Միշտ կեսգիշերին գնում եմ հորեղբորս տուն։ Այս տարի առավել ևս պետք է գնամ, քանի որ առաջին տարին է, որ նա մեզ հետ չէ»,– ասաց նա։

Իրենց տան տոնածառն ամուսինները զարդարել են դեկտոմբերի 26–ին` այն համատեղելով Ռուբինայի 10 ամսականը տոնելու հետ։ Դստեր ծննդից հետո ամեն բան, այդ թվում` Նոր տարվա գալը նրա համար վերաիմաստավորվել է Նիկոլայի համար։

 

«Մենք ամեն ամիս նշում ենք Ռուբինայի ծննդյան օրը։ Այս անգամ Տոնածառի զարդարումը թողեցինք ամսի 26–ին, որպեսզի տոն դառնա։ Ռուբինան նոր է ծանոթանում Նոր տարվան։ Գուցե լիարժեք չի հասկանում, բայց ինձ թվում է` ընկալում է տոնը։ Մենք էլ ենք ավելի մեծ ոգևորությամբ սպասում։ Իր հետ ամեն ինչ վերաիմաստավորվել է, արժևորվել։ Ռուբինան ամբողջությամբ փոխեց մեր կյանքը»,– նկատեց հայրիկը։

 

Ամանորի գիշերը Նիկոլայն, անպայման, երազանք է մտապահում և վստահ է, որ այն իրականանալու է։

 

«Առհասարակ սիրում եմ երազել, սակայն Ամանորի գիշերը պահվող երազանքին առանձին հավատով եմ մոտենում։ Դրանք միշտ իրականանում են։ Տարիներ առաջ եղել է դեպք, երբ երազանքս վառել եմ լցրել շամպայնի մեջ ու խմել։ Հիմա ուղղակի զանգերի ընթացքում մտապահում եմ երազանքս։ Դա իմ երազանք–աղոթքն է»,– ասաց դերասանն ու հավելեց, որ նախորդ տարիներին իր երազանքներն ավելի հաճախ իր, իր աշխատանքի հետ էին կապված, հիմա իր երազանքների մեջ առաջնային տեղ դուստրն է գրավում։

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել