Tert.am-ը գրում է․

Միացյալ Նահանգների՝ ՅՈւՆԵՍԿՕ-ից՝ ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի հարցերով զբաղվող կազմակերպությունից դուրս գալու որոշումը դեկտեմբերի 31-ից օրենքի ուժ է ստացել, հայտնում է ria.ru-ն՝ հիշեցնելով, որ Վաշինգտոնն իր որոշման մասին հայտարարել էր 2017թ. հոկտեմբերին:

Նշվում է, որ ԱՄՆ-ն կպահպանի դիտորդ պետության կարգավիճակը, սակայն այլևս համապատասխան վճարումներ չի անելու ու չի ընտրվելու Համաշխարհային ժառանգության հարցերով հանձնաժողովում:

Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպը հայտարարել էր ՅՈւՆԵՍԿՕ-ի կազմից դուրս գալու մասին: Այդ որոշումը պայմանավորված է այդ թվում նաև ԱՄՆ-ի կարծիքով՝ կառույցի հակաիսրայելական քաղաքականությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել