Յուրաքանչյուր օր աշխարհում կորում են հազարավոր մարդիկ : Նրանցից ոմանք հանրային դեմքեր են, որոնք անհետ կորում են, չնայած նրան, որ նրանց վրա է կենտրոնացած հասարակության ողջ ուշադրությունը : Ահա թե որոնք են եղել XX դարի ամենամեծ աղմուկ բարձրացրած կորուստները :

Գրող Ագաթա Քրիստի

Համաշխարհային ճանաչում ունեցող գրողը, ով հրաշալի դետեկտիվ վեպերի հեղինակ է, կարողացել է հանելուկի վերածել անգամ սեփական կյանքը : Այսպես, 1926 թվականը Քրիստիի համար տհաճ իրադարձությունների տարի էր. նախ մահացավ նրա մայրը, ապա ամուսինն ամուսնալուծության ցանկություն հայտնեց, քանի որ այլ կնոջ էր սիրահարվել : Վեճերից հետո՝ դեկտեմբերի 3-ին, ամուսինը հեռացավ՝ սիրուհու մոտ, իսկ Քրիստին նստեց ավտոմեքենան և հեռացավ՝ թողնելով գրառում առ այն, որ ուղևորվում է դեպի Յորքշիր :

Քրիստիին հնարավոր չեղավ գտնել 10 օր շարւնակ : Փնտրողական աշխատանքներին մասնակցում էին մոտ հազար ոստիկան՝ շների հետ միասին, 15 հազար կամավոր և մի քանի ինքնաթիռ : Գրողի ավտոմեքենան անհետանալու հաջորդ օրը հայտնաբերեցին. դրա հետևի նստատեղին էին դրված Քրիստիի մուշտակն ու վարորդական իրավունքը :

Ավելի ուշ Քրիստիի գտնվելու մասին հայտնեցին Հարոգեյթի հյուրանոցի աշխատակիցները, որոնք ճանաչել էին գրողին թերթերում տպված լուսանկարներից. Ագաթան օգտագործել էր ամուսնու սիրուհու անունը և գրանցվել էր որպես Թերեզա Նիլ : Քրիստին որ մի կերպ չի կարողացել բացատրել իր գործողությունները, իսկ բժիշկները նրա վիճակը գնահատել են որպես հիշողության կարճատև խանգարում :

Հետագայում գրողը երբեք չի մեկնաբանել կատարվածը և դրա մասին չի հիշատակել անգամ իր ինքնակենսագրականում : Հետաքրքիր է, որ 1934 թ. նա գրել է «Անավարտ դիմանկար» վեպը, որտեղ խոսվում է ամուսնալուծությամբ մտահոգված կնոջ մասին, որը մեկուսացել է կղզում և մտածում է ինքնասպանության մասին :

Մարդաբան Մայքլ Ռոքֆելեր

Քաղաքական գործիչ և բանկիր Նելսոն Ռոքֆելերի որդին՝ Մայքլը, զբաղվում էր մարդաբանությամբ և կորել է Օվկիանիայում անցկացվող արշավանքներից մեկի ժամանակ՝ 1961 թ. նոյեմբերի 18-ին : Էթնոգրաֆ Ռենե Վասինգի և տեղի երկու բնակչի հետ միասին նա ուղևորվել է դեպի մարդակեր-ասմատների ցեղի բնակավայր : Նշանակված վայր ճամփորդները հասան թույլ շարժիչ ունեցող նավակով, որը փչացավ : Օգնության հասան նախ տեղի բնակիչները, այնուհետև ինքը՝ Ռոքֆելերը, ով չէր կասկածում, որ կարող է հասնել ափ :

Ռենեյին փրկեցին, իսկ Մայքլի ճակատագիրը մինչ օրս անհայտ է, չնայած որ անցկացվել է հսկայածավալ փրկարարական օպերացիա, որին մասնակցում էր նաև նրա հայրը : Ռոքֆելերի անհետացումը բացատրում են նրանով, որ նա խեղդվել է կամ նրան կերել են : Ի դեպ, նա կարող էր ոչ միայն տեղի մարդակերների, այլև շնաձկների կամ կոկորդիլոսների զոհը դառնալ :

Ավստրալիայի վարչապետ Հարոլդ Հոլթ

Ավստրալիայի վարչապետն անհետացել է 1967 թ. դեկտեմբերի 17-ին, երբ չորս ընկերների հետ ուղևորվել էր Չևիոտ լողափ : Հոլթը ֆիզիկական լավ կարգավիճակոմ էր, զբաղվում էր ստորջրյա որսորդությամբ, կարողանում էր երկար ժամանակ շունչը պահած մնալ ջրի տակ : Այդ օրը ճաշից առաջ նա որոշեց լողալ, չնայած ուժեղ ալիքներին : Նրան հետևեց ընկերներից մեկը, սակայն, ի տարբերություն Հոլթի, նա ափին մոտ էր լողում : Մյուս ընկերները գոռում էին, հետ կանչում վարչապետին, սակայն նա չէր արձագանքում և իրեն այնպես չէր պահում, կարծես օգնության կարիք ունի : Հանկարծ Հոլթին ծածկեց ալիքը, և նրան այլև ոչ ոք չտեսավ :

Հոլթը հրաշալի լողորդ էր, սակայն այդ օրը չկարողացավ դիմակայել ալիքին : Փնտրողական-փրկարարական օպերացիային մասնակցում էին արտակարգ ծառայություններն ու սուզորդները : Վարչապետի մարմինն այդպես էլ չհայտնաբերվեց : Առավել հավանական վարկածների համաձայն՝ նա խեղդվել է, սակայն կան նաև այնպիսի վարկածներ, որոնք վարչապետին դարձնում են չինական հատուկ ծառայության լրտես :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել