Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 22:44-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում՝ Եռաբլուրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է 4 ավտոմեքենա. կան ավտոմեքենայում արգելափակված տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Mitsubishi Airtreck», «Volkswagen Golf» և «Honda Airwave» մակնիշների ավտոմեքենաները (վարորդների ինքնությունը չի հաջողվել պարզել):
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը 3 քաղաքացի հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ Գ. Ե.-ն (ծնված 1986 թ.) ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել, իսկ Պ. Մ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել