Tert.am-ը գրում է.

Դեկտեմբերի 30-ին, ըստ հաստատված ավանդույթի, արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն այցելեց Հայաստանի հարավ-արևմտյան սահմանագիծ` ՀՀ Զինված ուժերի N զորամաս և առաջնագիծ:

Շնորհավորելով զինծառայողներին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ` Զոհրաբ Մնացականյանը զինվորականներին մաղթեց տոկունություն, անկոտրում կամք և անվտանգ ծառայություն.

«Մեր՝ դիվանագետներիս գործը ձեր հաղթանակի շարունակությունն է՝ խաղաղության հաստատումը, որն ամբողջությամբ կարտահայտի Հայաստանի, Արցախի և մեր ժողովրդի շահը: Մենք բազմիցս ենք նշել, որ մեր պատասխանատու դիրքորոշումը չպետք է դիտարկել որպես վճռականության կամ կարողությունների պակաս. վստահորեն կարող ենք ասել, որ Հայաստանի զինված ուժերն ունեն կամք ու վճռականություն, բարձր պատրաստվածություն, բավարար կարողություն և ռազմատեխնիկական հագեցվածություն՝ երաշխավորելու Հայաստանի և Արցախի անվտանգությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել