Tert.am-ը գրում է.

Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդրըմը հավակնում է դառնալ Ստամբուլի քաղաքապետ, այս մասին գրում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը»:

Յըլդրըմի թեկնածությունը 2019թ. մարտի 31-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առաջադրել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որը ղեկավարում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Նշենք, որ Թուրքիայում կառավարման նախագահական համակարգին անցումից հետո վարչապետի պաշտոնը վերացել է, և Բինալի Յըլդըրըմը համարվում է Թուրքիայի վերջին վարչապետը: Վարչապետի պաշտոնին հրաժեշտ տալուց հետո նա ստանձնել էր Թուրքիայի խորհրդարանի խոսնակի պաշտոնը:

Ամբողջ հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել