Պաբլո Պիկասոյի մտքերն այն մասին, թե ինչպես նկարիչ լինել կյանքում

Վայրի և անկանխատեսելի Պաբլո Պիկասոն 20-րդ դարի ամենաինքնատիպ հանճարներից էր: Նա անցել է բոլոր փորձությունների միջով՝ աղքատություն և հարստություն, պատերազմ և խաղաղություն, կանացի ուշադրություն և համաշխարհային փառք: Նրա հաջողության պատմությունը երևի հնարավոր չէ կրկնել, բայց Պիկասոյից շատ բան կարելի է սովորել:

Եթե ուզում ես պահպանել թիթեռի թևերի փայլը, մի կպիր դրանց:

Գեղանկարչությունը կույրերի զբաղմունք է: Նկարիչն այն չի նկարում, ինչ տեսնում է, այլ նկարում է այն, ինչ զգում է:

Տարիքի հետ քեզ թվում է, թե քամին ավելի ուժգին է փչում, և միշտ՝ երեսիդ:

Յուրաքանչյուր երեխա նկարիչ է: Բարդն այն է, որ մանկական տարիքից ելնելով էլ նկարիչ մնաս:

Որպեսզի նկարես, դու պետք է փակես աչքերդ ու երգես:

Ես ուզում եմ ապրել փող ունեցող աղքատի նման:

Մարդկանց շրջանում էլ պատճեններն ավելի շատ են, քան բնօրինակները:

Եթե միայն հնարավոր լիներ ազատվել ուղեղից ու օգտագործել միայն աչքերը…

Կանանց միայն երկու տեսակ կա՝ աստվածուհիներ և ջնջոցներ:

Իմ մայրն ինձ ասում էր, որ, եթե ես զինվոր լինեմ, ապա գեներալ կդառնամ, եթե վանական, ապա անպայման՝ վանահայր: Դրա փոխարեն՝ ես նկարիչ դարձա ու դարձա Պիկասոն:

Մինչև վաղը հետաձգեք միայն այն գործը, որը մինչ մահ չեք ուզում ավարտին հասցնել:

Մենք՝ իսպանացիներս, առավոտյան ժամերգություն ենք, կեսօրից հետո՝ կորիդա, և հասարակաց տուն՝ ուշ երեկոյան:

Բոլորը փորձում են հասկանալ գեղանկարչությունը: Իսկ ինչո՞ւ նրանք չեն փորձում հասկանալ թռչունների երգը:

Երբ արվեստաբաններն են հավաքվում իրար գլխի, նրանք խոսում են ձևի, կառուցվածքի ու իմաստի մասին: Երբ նկարիչներն են հավաքվում, նրանք խոսում են այն մասին, թե որտեղից կարող են գնել էժան լուծիչ:

Ես միշտ անում եմ այն, ինչ չեմ կարողանում անել: Այդպես ես սովորում եմ դա անել:

Մարդկանց մի մասը տեսնում է, թե ինչ կա, ու հարցնում է՝ ինչո՞ւ: Ես տեսնում եմ, թե ինչ կարող էր լինել, ու հարցնում եմ՝ իսկ ինչո՞ւ ոչ:

40 տարին այնպիսի տարիք է, երբ վերջապես քեզ երիտասարդ ես զգում: Բայց արդեն շատ ուշ է…

Եթե այլևս որևէ մեկը չլիներ, որին ես կկարողանայի սիրել, ես կսիրահարվեի դռան բռնակին:

Իսկական նկարիչները Ռեմբրանդտն ու Ջոտտոն են, իսկ ես սոսկ ծաղրածու եմ: Արվեստում ապագան նրանցն է, ովքեր կարողանում են ծռմռվել:

Ինձ թանգարան տվեք, և ես այն կլցնեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել