Ինդոնեզիայում Անակ Կրակատու հրաբուխն անցած շաբաթ ժայթքումներից հետո երեք անգամ փոքրացել է: Այս մասին հաղորդում է Jakarta Post-ը:

Նախկինում լեռան բարձրությունը 338 մետր է կազմել, այժմ այն ընդամենը 110 մետր է:

Իսկ հրաբխի չափսերը՝ նախկինում 150-180 մլն խորանարդ մետր, այժմ 40-70 մլն խորանարդ մետր է:

Հայտնի է, որ հրաբխի ժայթքումները տեղի են ունեցել դեկտեմբերի 24-27-ը: Դա ցունամիի պատճառ է դարձել, որը մոլեգնել է Ինդոնեզիայի ափերին և 429 մարդու կյանք խլել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել