Armsport.am-ը գրում է.

Ա լիգայի 2018/19 թթ. մրցաշրջանի 13-րդ տուրում «Արագածը» հյուրընկալվելիս 77-59 հաշվով վստահ առավելության է հասել «Էրեբունի Սեդարս» ակումբի նկատմամբ:

Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Ժաքորի Փեյնը («Արագած»), որը վաստակել է 31 միավոր:

Փեյնը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, վաստակեց 31 միավոր, 12 անգամ տիրել օղակից անրադարձող գնդակին և կատարել 2 արդյունավետ փոխանցում:

13-րդ տուրի մյուս հադիպումները կմեկնարկեն հունվարի 13-ից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել