Tert.am-ը գրում է.

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդդեմ Հայաստանի հերթական վճիռն է կայացրել: Tert.am-ը ՄԻԵԴ կայքից տեղեկացավ, որ «Մարտիրոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ն արձանագրել է 6-րդ հոդվածի՝ արդար դատաքննության իրավունքի խախտում (6-րդ հոդված, կետ 1՝ դատարանի մատչելիության իրավունք, 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետ՝ վկաների հարցաքննություն, դատաքննությանը վկաների ներկայության ապահովում):

Սույն գործը հարուցվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 34-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի երկու քաղաքացիներ՝ Արամ Մարտիրոսյանի և Արթուր Մարտիրոսյանի կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2013 թվականի մարտի 4-ին Դատարան ներկայացված գանգատի հիման վրա:

Դիմումատուները ծնվել են, համապատասխանաբար, 1966 թվականին և 1975 թվականին: Նրանք եղբայրներ են և մինչև իրենց դատապարտումը և ազատազրկումն ապրել և իրենց բիզնես-գործունեությունը վարել են Գավառ քաղաքում:

2009 թվականի նոյեմբերի 5-ին Գավառի բնակիչ Հ.Հ.-ն ոստիկանությանը հաղորդել է, որ երեկոյան՝ մոտավորապես ժամը 18:20-ին, Գավառի փողոցներից մեկում մեքենայից ինչ-որ մեկը կրակել է իր մեքենայի վրա, որի հետևանքով նրա որդին՝ Հ.-ն, և նրա ընկերը ստացել են հրազենային վնասվածքներ, և նրանց տարել են հիվանդանոց: Նույն օրը Գավառի քննչական վարչությունը սպանության փորձ կատարելու և ապօրինի կերպով զենք պահելու առիթով հարուցել է քրեական գործով վարույթ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել