Armsport.am-ը գրում է.

Աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը հրաժարվել է Աբու Դաբիի ցուցադրական մրցաշարի երրորդ տեղի համար խաղից:

Իսպանացի թենիսիստի մրցակիցը պետք է լիներ Ռուսաստանի առաջին ռակետ Կարեն Խաչանովը:

Կիսաեզրափակիչ փուլում Նադալը 6:3, 4:6, 3:6 հաշվով պարտվել էր հարավաֆրիկացի Կևին Անդերսոնին: Հանդիպումից հետո Նադալը հայտարարել է, որ վնասվածքից ապաքինվելուց հետո իր համար բարդ է եղել միանգամից 3-սեթանոց հանդիպման մասնակցելը:

32-ամյա թենիսիստը որոշել է հանգստանալ և պատրաստվել Ավստրալիայի Բաց առաջնությանը:

Հավելենք, որ Կարեն Խաչանովն էլ կիսաեզրափակչում 4:6, 2:6 հաշվով պարտվել էր աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել