Tert.am Life-ը գրում է.

«Շանթ» հեռուստաընկերության «Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալում այսօր տոնական եթեր է սպասվում։ Հիմնական հերոսները մասնակցում են դիմակահանդեսի, որի շրջանակում կներկայանան հետաքրքիր կերպարներով։

Ամենավարկանշային հեռուստասերիալներից մեկի աղջիկները, հատկապես, երկար են նախապատրաստվել եթերին` դիմակահանդեսի համար ընտրելով տոնական զգեստներ, որոնք կընդգծեն իրենց գրավչությունը։

Իհարկե, նկարահանումների ընթացքում հետաքրքիր դեպքեր էլ են եղել, օրինակ` գլխավոր հերոսուհիները` Իննա Խոջամիրյանն ու Մարինկա Խաչատրյանը, դիմակները չէին կարող հանել ամբողջ երեկոյի ընթացքում, քանի որ կարմիր դիմակները ներկել էին նրանց դեմքերն ու փչացրել դիմահարդարումը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել