Tert.am-ը գրում է.

Ուկրաինան չեղարկել է Ռուսաստանից Ուկրաինա մուտք գործելու արգելքը 16-60 տարեկան տղամարդկանց համար:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, ուկրաինական կողմը նշել է, որ իրենք հատուկ ուշադրություն են դարձնում միգրացիոն վտանգ ներկայացնող 70 երկրի ցանկից Ուկրաինա եկող քաղաքացիներին: Առաջին տեղում Ռուսաստանն է:

Միևնույն ժամանակ Պետական սահմանապահ ծառայությունը նշում է, որ հետագայում ևս զրույց կունենա Ռուսաստանի քաղաքացիների հետ՝ ճշտելու համար նրանց Ուկրաինա այցելության նպատակը: Դրանից հետո որոշում կկայացվի նրանց մուտքի նպատակահարմարության վերաբերյալ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել