Tert.am-ը գրում է.

«Հին Երևան» նախագծի առումով այս կառավարությունն այլ կերպ վարվելու հնարավորություն չուներ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը՝ անդրադառնալով Կառավարության որոշմանը, ըստ որի՝ հանրային գերակա շահ է ճանաչվել Երևան քաղաքի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքը. խոսքը «Հին Երևան» նախագծի մասին է:

«Արդեն մեծ գումարներ են ծախսվել, հետ պտտելը շատ դժվար է»,- ասաց նա:

Մկրտիչ Մինասյանը նշեց, որ իր հիմնական մտահոգությունը Թամանյանի հատակագիծն աղճատելն է: «Չէր կարելի գլխավոր պողոտայում Թամանյանի գծած հատակագիծը աղճատել: Կարծում եմ, որ մերոնք սխալ թույլ տվեցին հուշարձանները քանդելու և տեղափոխելու հարցում, պետք է այդ հուշարձանները թողնել այդ կանաչ գոտում»,- ասաց նա:

Ըստ Ճարտարապետների միության նախագահի՝ «Հին Երևան» նախագիծը, ըստ որի՝ տարբեր տեղերից մեծ շենքերը պետք է հավաքվեն, իրականում բիզնես ծրագիր է, մեծ առևտրական կենտրոն՝ մի քիչ ուրիշ «սոուսով» արած: «Եթե մենք Թամանյանին ընդունում ենք իր ժառանգությամբ, որը շատ մեծ է, Երևանն ընդունում ենք, ապա պետք է ընդունենք նաև, որ այդ կանաչ գոտին չպետք է աղճատենք որևէ ձև»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել