Տասներկուամյա տղան հրաշքով ողջ է մնացել գրեթե մեկ ժամ ձնահյուսի տակ անցկացնելով Ֆրանսիայի Սավոյայի դեպարտամենտի լեռնադահուկային առողջավայրում: Այդ մասին հայտնել է տեղի ժանդարմերիան:

«Երեխան, որը գրեթե մեկ ժամ ձնահյուսի տակ էր թաղվել, փրկվել է Ժետրո շան եւ դրա ուղեկցողի՝ սերժանտ Ռաֆայել Ս.-ի կողմից: Ծափահարենք նրա հիանալի գործընկերոջը, քանի որ ձյան տակ թաղվելուց 15 րոպե հետո կենդանի մարդ գտնելը հրաշք է»,- հայտնել են իրավապահները Twitter-ում: Նշվում է, որ տղան իր ընկերների հետ սահքի համար փակ հատվածում է հայտնվել Լապլանի կայարանում: Նրա բաճկոնի վրա հատուկ դետեկտոր չի եղել, որը փրկարարներին օգնում է գտնել ձնահյուսերի մեջ հայտնված մարդկանց, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել