Հնդկական լրատվական պորտալ Hindu-ն պատմել է հայկական ժառանգության մասին, որը մեծագույն դեր ունի համաշխարհային պատմության մեջ և Հնդկաստանի մշակույթում։

Դեռ 16-րդ դարում Մողոլների դինաստիայի կայսր Ակբար I Մեծը Նախիջևանի և Ջուլֆայի հայերին առաջարկեց տեղափոխվել Ագրա, որտեղ 17-րդ դարի կեսերին ծաղկում էր ապրում հայկական համայնքը։

«Ակբար I-ի կինը հայուհի Մարիամ Զամանի Բեգումն էր, հանուն ում 1642-ին կայսրը կառուցեց հայկական եկեղեցի։ Եկեղեցին առանձնանում էր ազգային կոլորիտի (Հնդկաստանում հայկական եկեղեցիների մեծ մասը հիշեցնում են կաթոլիկ և բողոքական եկեղեցիեր) և խաչի առկայությամբ, որը հետագայում սկսեց պատկերվել ամենուր, ընդհուպ մինչև տների պատերին և դարձավ բոլոր հիվանդությունների բուժման խորհրդանշանը»,- գրում է թերթը։

Հրապարակման մեջ նշվում է, որ Հայաստանի պատմության և մշակույթի մեջ մեծ հետք է թողել հայ վաճառական Խոջա Պետրոս Ոսկանը, որին սուրբ են համարում այն բանի համար, որ նա բաժանում էր իր ողջ ունեցվածքը և օգնում էր բրիտանացի փախստականներին Կալկաթայի կողոպուտի ժամանակ։

Հնդկաստանի պատմության ամենահայտնի հայը, ըստ Hindu պորտալի, Շահ Նազար Խանն էր, ում ձեռքով են պատրաստվել Հնդկաստանի բոլոր զենքերը։ Նրան Բենգալիայի գլխավոր հրամանատար Գուրգեն Խանի հետ մեկտեղ համարում են զենքերի արտադրության ամենաակնառու դեմքերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել