«Լիվերպուլի» պաշտպան Ալբերտո Մորենոն ակնարկել է, որ դժգոհ է թիմում իր կարգավիճակից և կարող է հեռանալ անգլիական ակումբից:

«Չեմ կարծում, թե Կլոպի՝ նախապատվությունը Ռոբերտսոնին տալու որոշումն արդարացի է, քանի որ ես վնասվածք ստացա՝ թիմի համար ուժերս չխնայելով: Ինձ դուր չի գալիս այս իրավիճակը, քանի որ մարզիչն Էնդրյուին հիմնական կազմում թողեց անգամ իմ վերադարձից հետո:

Կլոպի հետ հարաբերություններս չեն փոխվել, սակայն իմ ապաքինումից հետո մենք չենք զրուցել: Ինձ դուր չի գալիս մարզչի վերաբերմունքը, սակայն կարող եմ ընդունել այս իրավիճակը: Նա չի ցանկանում փոխարինել Ռոբերտսոնին, քանի որ թիմը հաղթում է:

Հանդերձարանում հիանալի մթնոլորտ է, անկախ ամեն ինչից՝ մենք ընտանիք ենք:

«Լիվերպուլն» ինձ նոր պայմանագիր է առաջարկել, սակայն մենք համաձայնության չենք հասել: Հունվարին կբացվի տրանսֆերային պատուհանը, տեսնենք՝ ինչ կլինի: Այժմ պայմանավորված չունեմ ո՛չ «Լիվերպուլի», ո՛չ այլ ակումբների հետ»,- Մորենոյի խոսքերը մեջբերել է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ 2017-18թթ. մրցաշրջանը Մորենոն սկսել էր «Լիվերպուլի» մեկնարկային կազմի ֆուտբոլիստի կարգավիճակով, սակայն վնասվածքների արդյունքում տեղը զիջեց Էնդրյու Ռոբերտսոնին, իսկ Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում մասնակցել է ընդամենը 2 հանդիպման: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել