Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ 2018 թվականին ունեցել ենք սպանությունների ռեկորդային ցածր մակարդակ 1990 թվականից ի վեր, հայտնի էր, որ հոկտեմբերի դրությամբ եղել է սպանության 34 դեպք։ Ըստ ԱՎԾ-ի՝ 34 սպանություն է ֆիքսվել նաև նոյեմբերի դրությամբ, այնինչ նոյեմբերի ընթացքում ֆիքսել է առնվազն 2 սպանություն (դանակահարություն ու մարդու կողմից կնոջը սպանել) ու ևս 3-ը՝ դեկտեմբերին։ Սակայն ի՞նչ է պարզվում. նոյեմբերի 2 զոհվածներից մեկը անցնում է ոչ թե որպես սպանություն, այլ սպանության փորձ հոդվածով, մյուսը՝ մարմնական վնասվածքներ, որոնք անզգուշաբար մահ են առաջացրել։

Ինչ է ստացվում. զոհեր կան, որոնք սպանությունների մեջ չեն արտացոլվում։ Հատո՞ւկ է դա արվում, թե՞ ոչ, նո՞ր է տենց սկսվել, թե՞ միշտ է այդպես էղել՝ չգիտեմ։

Զուտ արձանագրում ենք փաստը, որ կան սպանվածներ, որոնք անցնում են այնպիսի հոդվածներով, որ վիճակագրությունը չփչացնեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել