«Բարսելոնայի» նորեկ, պաշտպան Ջեյսոն Մուրիլյոն խոսել է կատալոնական թիմ տեղափոխվելու մասին.

«Լավագույն բառը, որով հնարավոր է նկարագրել այն, որ ես խաղալու եմ Մեսսիի հետ, թեթևությունն է, քանի որ դուք նրա հետ կլինեք բարիկադի միևնույն կողմում, և ոչ թե կդիմակայեք նրան, քանի որ Մեսսին լավագույնն է աշխարհում:

Յերի Մինան ինձ խորհուրդներ է տվել այստեղ գալուց հետո, մենք ատ մտերիմ ընկերներ ենք: Ինձ համար սա հիանալի հնարավորություն է աշխարհի մեծագույն ակումբում խաղալու համար:

Աստված ինձ նման հնարավորություն է տվել, և դա ինձ ու իմ ընտանիքին շատ երջանիկ է դարձրել:

Շատ հպարտ եմ, որ կարող եմ կրել այս մարզաշապիկը, դառնալ հիանալի ակումբի մի մասնիկն ու օգնել խաղալ գրավիչ ֆուտբոլ: Երազանքս իրականություն է դարձել»,- Մուրիլյոյի խոսքերն է փոխանցում Diario-ն:

26-ամյա ֆուտբոլիստը, որին «Բարսելոնան» վարձակալել է «Վալենսիայից», իր նոր թիմի կազմում հանդես կգա 17 համարի մարզաշապիկով: Վարձակալության համար կատալոնական թիմը 2 մլն եվրո է վճարել: Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Բարսելոնան» հնարավորություն կունենա գնելու Մուրիլյոյի տրանսֆերային իրավունքները 25 մլն եվրոյի դիմաց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել