Իոսիֆ Ստալինի որդին՝ Վասիլին, հաճախում էր հասարակ դպրոց: Եվ իհարկե, բոլորին հայտնի էր, թե ում որդին էր նա: Այժմ Ձեզ ենք ներկայացնում այն նամակը, որը Ստալինը գրել էր իր որդու ուսուցչին: Արդյոք հնարավո՞ր է մեր ժամանակներում նման շփումը բարձրաստիճան պաշտոնյայի և սովորական ուսուցչի միջև:

«Ուսուցիչ ընկ. Մարտինիշին,

Ես ստացա Ձեր նամակը Վասիլի Ստալինի վարքի վերաբերյալ: Շնորհակալություն նամակի համար: Պատասխանում եմ ուշացումով, քանի որ աշխատանքով շատ ծանրաբեռնված եմ: Ներողություն եմ խնդրում: Վասիլին միջին ունակությունների տեր կամակոր դեռահաս է, փոքրիկ վայրենի, սիրում է շանտաժի ենթարկել թույլիկ «ղեկավարներին», հաճախ կոպիտ է թույլերի կամ, ավելի ճիշտ, անկազմակերպների հետ։

Նրան փչացրել են ինչ-որ օտար «քամիներ»՝ միշտ ընդգծելով, որ նա «Ստալինի որդին է»։ Ես ուրախ եմ, որ հանձինս Ձեզ գտնվեց գոնե մեկ իրենց հարգող ուսուցիչ, որը Վասիլիի հետ վարվում է այնպես, ինչպես մնացած բոլորի, և ստիպում է այդ կամակորին ենթարկվել դպրոցում գործող ընդհանուր կանոններին։

Վասիլիին փչացնում են տնօրենները՝ ինչպես Դուք եք նշել՝ մարդ-փալասները, որոնք պիտի տեղ չունենան դպրոցներում, և եթե Վասիլին դեռ չի հասցրել խորտակել ինքն իրեն, ապա դա նրա շնորհիվ է, որ մեր երկրում կան որոշ ուսուցիչներ, որոնք տեղ չեն տալիս նրա կամակորություններին։

Իմ խորհուրդը. խիստ ու պահանջկոտ եղեք Վասիլիի նկտամամբ և մի վախեցեք նրա կեղծ, շանտաժային սպառնալիքներից «ինքնասպանության» վերաբերյալ։ Իմացեք, որ այդ հարցում ես Ձեզ աջակից եմ։ Ցավոք, ինքս հնարավորություն չունեմ Վասիլիի հետ զբաղվելու։ Սակայն խոստանում եմ Ձեզ ժամանակ առ ժամանակ ձգել նրա օձիքից։

Իոսիֆ Ստալին, 8.06.1938»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել