Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը դեկտեմբերի 28-ին մասնակցել է սոցիալական ծրագրերով բնակարանների հատկացման ծրագրի վերաբերյալ աշխատանքային խորհրդակցությանը:

Այս մասին հայտնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
 
Ողջունելով ներկաներին՝ Գ. Մարտիրոսյանը աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության, Ստեփանակերտի քաղաքապետարանի, շրջվարչակազմերի համապատասխան ստորաբաժանումների պատասախանատուներին տեղեկացրել է, որ 2019 թ. հունվարի 1-ից համաձայն կառավարության որոշման՝ առաջնորդվելու են սոցիալական ապահովության նոր կարգով:

«Հաշվի առնելով, որ կառավարության առաջնահերթություններից մեկը մեր բնակչությանը բնակտարածքով ապահովելու խնդիրն է՝ հանձնարարում եմ հստակեցնել բոլոր արտոնյալ խմբերի ցանկերը, ցուցակների ճշգրտման ընթացքում կետ առ կետ ուսումնասիրել բոլոր հարցերը: Այս կապակցությամբ, ինչպեսՍտեփանակերտում, այնպես էլ շրջաններում հավասարաչափ պետք է իրականացնել իրազեկման աշխատանքներ և տրվեն անհրաժեշտ լուծումներ», - իր խոսքում նշել է պետական նախարարը և ավելացրել, որ հերթացուցակների կազմման ընթացքը պետք է լինի թափանցիկ և հրապարակային՝ բարձրացնելով տվյալ գործընթացի նկատմամբ հասարակության վստահության մակարդակը: Ամփոփիչ խոսքում պետնախարարը նշել է, որ նման ձևաչափով հանդիպումները հաճախակի են լինելու և, բոլոր առաջարկությունները ընդունվելու են ի գիտություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել