Այսօր ակտիվ պտտվում է մի տեղեկություն, ըստ որի՝ հնարհավոր է՝ Երևանի մանկապարտեզները դառնան վճարովի։ Հիշեցնեմ, որ այսօր մանուկների համար մանկապարտեզներն անվճար են։

Հապճեպ ներկայացնեմ, որ պաշտոնական տեղեկություն այս հարցի շուրջ մենք (Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցություն) չունենք, սակայն խոստանում եմ, որ հենց վաղը պաշտոնապես դիմելու եմ քաղաքապետին այս հարցը հստակեցնելու համար։

Պատասխանն անպայման հրապարակելու եմ։

Իսկ ինչ վերաբերում է մեր դիրքորոշմանը, ապա ավելորդ է ասել, որ մենք ԿՏՐՈՒԿ ԴԵՄ ԵՆՔ յուրաքանչյուր անվճար սոցիալական ծառայության վճարովի դարձնելուն։

ԴԵՄ ԵՆՔ և կատաղի կռիվ կտանք, եթե հանկարծ այս ասեկոսեները հաստատվեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել