Չինաստանում անհայտ անձը գողության նպատակով գիշերը թափանցել է հյուրանոց, սակայն հյուրանոցի սեփականատերը ուժեղ հոտ է զգացել, որը գալիս էր չարագործի ոտքերից, և կանխել է հանցագործությունը, հաղորդում է The Daily Mail-ը:

Պարբերականի տվյալներով, գողության փորձից առաջ հանցագործը աղմուկ չառաջացնելու համար հանել է կոշիկները, սակայն հյուրանոցի սեփականատերը մյուս սենյակում զգացել է նրա ոտքերի հոտը:

Ինչպես նշվել է, գողը փորձել է փախչել, սակայն հյուրանոցի սեփականատերը ավտոկայանատեղիում բռնել է նրան: Հետագայում ոստիկանությունը նրան բերման է ենթարկել:

Ավելի ուշ գողը խոստովանել է, որ նույն գիշերը թալանել է ևս մի քանի հյուրանոց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել