Armsport.am-ը գրում է.

Խորվաթիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հայտարարել է, որ ցանկանում է կարիերան ավարտել իսպանական ակումբում:

«Իմ անձնական նպատակը և մեծ ցանկությունն է կարիերաս «Ռեալում» ավարտելը: Դա ինձ համար իդեալական սցենար կլինի, բայց դրա համար պետք է շարունակեմ հանդես գալ բարձր մակարդակով, ինչն այնքան էլ հեշտ չէ:

Այս մրցաշրջանում «Ռեալի» համար ամենակարևորը խաղի որակը բարելավելն է. մեծ նվաճումներից հետո մենք բավականին դժվար փուլ ենք մտել»,- Մոդրիչի խոսքը մեջբերել է Goal.com-ը:

Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն՝ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Ինտերը» վերսկսելու է Լուկա Մոդրիչի տրանսֆերը գնելու շուրջ բանակցությունները:

Հավելենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Մոդրիչը մասնակցել է 16 հանդիպման, դարձել է 2 գոլի հեղինակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել