Արդեն մոտ վեց ամիս է՝ բավական ակտիվ գործում է Թալիշ-Մուղանյան Ինքնավար Հանրապետության վտարանդի կառավարությունը, որի հիմնական նպատակն է Ադրբեջանական Հանրապետությանը բռնակցված թալիշաբնակ շրջանններում թալիշական պետականության վերստեղծումը։

Կարծում եմ՝ հատկապես վերջին շրջանում պարբերական հայտարարություններով հանդես եկող Բաքվի բռնապետին և վերջինիս արտգործնախարարին կարելի է առաջարկել Հայաստանի պատրաստակամությունը՝ ստանձնելու միջնորդական առաքելություն, որպեսզի ադրբեջանական և թալիշական կողմերը սկսեն բանակցություններ՝ այժմ Բաքվի վերահսկողության տակ գտնվող թալիշական տարածքներում թալիշների անվտանգությունն ապահովելու և ի դեմս Թալիշ-Մուղանյան Ինքնավար Հանրապետության վերստեղծման՝ նրանց բարձր մակարդակի ինքնակառավարման իրավունք տրամադրելու հարցով:

ԹՄԻՀ վտարանդի կառավարության նկատմամբ վերաբերմունքը և դրա հետ բանակցելու ունակությունը հոյակապ «լակմուսի թուղթ» կլինի ճշտելու համար Բաքվի բռնապետի իրական ցանկությունը որևէ ժողովրդի անվտանգությունն ապահովելու և բարձր մակարդակի ինքնակառավարման իրավունք տրամադրելու առումով։

#մերպատասխանըՉեմբեռլենին #թալիշներ #քարոզչություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել