Ադրբեջանը նախորդ օրերին , ինչպես նաև այսօր, փորձ է անելու սադրիչ գործողություններով ազդել ՀՀ Վարչապետի այցի վրա: Իրենց ձեռագրին հավատարիմ փորձում են սահմանում լարվածություն մտցնել, այդպիսով փորձելով լարվածության, վախի մթնոլորտ ստեղծել, ազդել ՀՀ իշխանության վրա Մոսկովյան հանդիպումներից առաջ: Ադրբեջանի իշխանությունն այդպես էլ չկարողացավ գիտակցել, որ ՀՀ-ում իշխանություն է փոխվել, որ նախկին մեթոդներն այլևս արդիական չեն, որ նախկին աշխատելաոճն իրենց համար կործանարար է լինելու:
Այսօր մեկնարկվող հանդիպումներից որոշակի հստակեցում եմ ակնկալում Արցախյան հակամարտության հարցում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել