«Այսօր տեղի կունենա Փաշինյան-Պուտին հանդիպումը, որից սպասելիքները շատ են: Բայց քանի որ Լուկաշենկո-Պուտին 4 ժամ տևած հանդիպման ընթացք­ում կողմերը որևէ համաձայնու­թյան չեն հանգել, այսօրվա հանդիպումից ևս սպասումները մեծ չեն: 

«Հանդիպումը կանցնի նորմալ՝ Փաշինյանը չի արել որևէ քայլ, որը կա­րող էր շարժել Ռուսաստանի մտահոգությունը, ինչպես, ասենք՝ 2008-ին, երբ Սերժ Սարգսյանն օգոստոսյան բլից-կրիգից հետո մեդալով պարգևատրեց Սահակաշվիլուն, իսկ դրանից առաջ էլ Քոչարյանն էր Մեղրու տարբերակի շուրջ բզբզում»,- ասաց ԱԳՆ մեր աղբյուրը: 

Բայց Լավրովի, Կարասինի հայտարարություններն այլ բան են հուշում: «Կա պոտենցիալ և իրական մտահոգու­թյուն: Ռուսաստանի միակ մտահոգությունն է, որ Հայաստանում քաղաքական կուրսի փոփոխու­թյուն չլինի, ինչն այս պահին չկա»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել