«Իրավունքի ուժով արձակված խորհրդարանի ՀՀԿ խմբակցության պատգամավորներից Մանվել Գրիգորյանը, որին թավշյա հեղափոխությունից հետո կալանավորել էին հայտնի քրեական գործի շրջա­նակում, հայտնվել է ամենաշատ անհարգելի բացակա ունեցող պատգամավորների թվում: 

«Ժողովուրդ» օրաթերթի գրավոր հարցմանն ի պատասխան՝ ԱԺ-ից տեղեկացրել են, որ Մանվել Գրիգորյանն ԱԺ-ից և ԱԺ մշտական հանձնաժողովներից անհարգելի բացակայել է 9 անգամ: 

Արդյունքում խորհրդարանի ղեկավարու­թյունը նրան պատժել է՝ աշխատավարձից պահումներ անելով: Մեր հարցմանն ի պատասխան՝ ԱԺ-ից տեղե­կացրին, որ Մանվել Գրիգորյանի աշխատավարձից 9 անհարգելի բացակայության համար պահվել է 287 հա­զար 367 դրամ: Տեղեկացնենք նաև, որ ամենաշատ անհարգելի բացակայություն ունեցող պատգամավոր­ներն ԱԺ ՀՀԿ և «Ծառուկյան» խմբակցություններից են»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել